Դիա (արբանյակ)
Դիա (Յուպիտեր LIII) Dia | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 5 դեկտեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդ, Դեվիդ Ջուիտի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 22.4[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 12 118 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,211[2] |
Սիդերիկ պարբերություն | 287,0 օր[2] |
Թեքվածություն | 28,23° (խավարածրի հարթության նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~2 կմ |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրություն) |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Դիա (հուն․՝ Δία), կամ Յուպիտեր LIII, Յուպիտերի ուղիղ շարժմամբ անկանոն արբանյակներից է։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2000 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 11 ժամանակավոր անվանումը[1][3]։
Հայտնաբերումից հետո արբանյակը երկար ժամանակ չէր դիտաևրկվել և համարվում էր կորսված[4]։ Կարծիք կար, որ այն ընթարվել է Հիմալիային և ստեղծել է Յուպիտերի շուրջ թույլ օղակ[5]։ Այնուամենայնիվ, արբանյակը կրկին վերահայտնաբերվեց 2010 և 2011 թվականներին[6]։
2015 թվականին արբանյակը անվանվել է հունական դիցաբանության աստված Զևսի սիրուհու Դիայի անունով[7], ում նա այցելել էր նժույգի տեսքով։
Դիան ունի մոտ 4 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 12 118 000 միլիոն կմ հեռավորության վրա, 287,0 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 28,23° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,211 է[1][2]։
Դիան պատկանում է Հիմալիայի խմբին, որի կազմի մեջ են մտնում հինգ արբանյակներ, որոնք պտտվում են Յուպիտերի շուրջ 11-ից 13 միլիոն կմ հեռավորության վրա, և ունեն մոտավորապես 27,5° ուղեծրի թեքում[2]։ Այս ուղեծրի էլեմենտները տրվում են 2000 թվականի հունվարի դրությամբ, սակայն դրանք փոփոխվում են Արեգակի և այլ մոլորակների հետ փոխազդեցության արդյունքում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 IAUC 7555: Satellites of Jupiter 2001 5 January (discovery)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Sheppard, Scott S. «Jupiter's Moons». carnegiescience.edu. sites.google.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ MPEC 2001-A29: S/2000 J 7, S/2000 J 8, S/2000 J 9, S/2000 J 10, S/2000 J 11 2001 15 January (discovery and ephemeris)
- ↑ «FAQ: Why don't you have Jovian satellite S/2000 J11 in your system?». JPL Solar System Dynamics. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ "Lunar marriage may have given Jupiter a ring", New Scientist, March 20, 2010, p. 16.(subscription required)
- ↑ Williams, Gareth V. (2012 թ․ սեպտեմբերի 11). «MPEC 2012-R22 : S/2000 J 11». Minor Planet Center. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ CBET (Central Bureau Electronic Telegram) 4075: 20150307: Satellites of Jupiter, March 7, 2015
|